Բաքվի վերաքննիչ դատարանը Արիֆ Յունուսի նկատմամբ խափանման միջոցը փոխարինել է տնային կալանքով, իրավապաշտպանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից՝ հայտնում է Haqqin.az ինտերնետային պարբերականը:
ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, որը համարվում է սահմանադրական փոփոխությունների գլխավոր նախաձեռնողը, չի մասնակցի «այո»-ի ակտիվ քարոզչությանը, մարզային այցելություններ չի կատարի:
20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, նախկին հետախույզ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանն այս գիշեր մահացել է:
Թբիլիսիի դատարանը երեկ որոշել է «Ռուսթավի 2»-ի 60 տոկոս բաժնեմասը վերադարձնել հեռուստաընկերության նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիին, իսկ 40 տոկոսը՝ նրան պատկանող «Պանորամա» ընկերությանը։
Ռուսաստանում հարուցվել է քրեական գործ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի փաստով՝ երթևեկության կանոնները խախտելը, որը հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան։
Մոսկվա-Երևան վթարված ավտուբուսը պատկանում է «Կինգ Դելյուքս» ընկերությանը: Նրա սեփականատեր Արթուր Հարությունյանը բացառում է, որ ավտոբուսը շրջվել է անսարքության պատճառով. «Բացառում եմ ավտոբուսի տեխնիկական խնդիրը, բոլոր ավտոբուսները երթուղի դուրս գալուց առաջ ստուգում են անցնում։
2015 թվականի մարտի 7-ին Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ իրականացվում են դատավորների և փաստաբանների վերապատրաստման համատեղ դասընթացներ:
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...